Հայտնի է Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահի անունը

22:11     7 հունիսի, 2023

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն ընտրվել է Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ։ Քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը խորհրդարանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Քուրթուլմուշն ընտրվել է քվեարկության երրորդ փուլում։ 600 պատգամավորներից 321-ը պաշտպանել է նրա թեկնածությունը։ Երրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր առնվազն 301 ձայն։


© armedia.am