Եթե Ուկրաինան չհաղթի Ռուսաստանի հետ հակամարտությունում, ապա ՆԱՏՕ-ին նրա անդամակցության քննարկումն իմաստ չի ունենա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Այսօր ամենակարևորն այն է, որ Պուտինը չհաղթի <...> և Ուկրաինան գոյատևի որպես ինքնիշխան պետություն, քանի որ հակառակ դեպքում, եթե Ուկրաինան հնարավորություն չունենա գոյություն ունենալ որպես անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն Եվրոպայում, ապա նրա անդամակցությունը քննարկելու առարկա չի դառնա ընդհանրապես»,- ասել է նա։