Եվրոպական վիճակագրական գրասենյակի՝ Eurostat-ի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում եվրոգոտում ՀՆԱ-ն կրճատվել է 0,1%-ով։ Դրան նախորդել էր ՀՆԱ-ի համանման կրճատումը 2022 թվականի չորրորդ եռամսյակում։ Երկու եռամսյակն անընդմեջ ՀՆԱ-ի կրճատումը ռեցեսիայի նշան է, գրում է kommersant.ru-ն։
Եվրոգոտում ՀՆԱ-ի անկման վրա 2023 թվականի առաջին եռամսյակում ամենից շատ ազդել է ՀՆԱ-ի զգալի անկումը Իռլանդիայում՝ 4,6%։ Լիտվայի տնտեսությունը կրճատվել է 2,1%-ով, Նիդեռլանդներինը՝ 0,7%-ով։ Գերմանիայում, որը նույնպես ռեցեսիայի մեջ է, ՀՆԱ-ն առաջին եռամսյակում նվազել է 0,3%-ով։
Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ երկրորդ և երրորդ եռամսյակներում եվրոգոտու տնտեսությունը «ճնշված» կմնա։