Ռոբերտ Փիլիպոսյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են , որ Տիգրան Համբարձումյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում:
Երկու շախմատիստներն էլ 11 հնարավորից վաստակել են 8.5 միավոր:
Մրցանակակիրների շարքում են նաև Ալեքս Սահակյանը (մինչև 18 տարեկան տղաներ) և Մարիամ Խաչատրյանը (մինչև 16 տարեկան աղջիկներ), ովքեր իրենց տարիքային խմբերում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ից 11-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է 2023 թվականի աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:
Հայաստանից մասնակցում է 61 շախմատիստ՝ 47 տղա և 14 աղջիկ: