Բայրամովը և Աբդոլահիանը քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև խնդիրները

14:51     9 հունիսի, 2023

Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ԱԳՆ մամուլի ծառայությանը, փոխանցում է news.am-ը։

Տեղեկության համաձայն՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ընթացիկ վիճակը, գոյություն ունեցող որոշ խնդիրներն ու դրանց լուծման հարցերը։

Նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները և շփումները երկու երկրների համապատասխան կառույցների միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ։


© armedia.am