2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով վերահսկողութուն կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը «Մոսկվա-Բաքու» պարբերականի հետտ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից վերահսկողություն կիրականացվի Ադրբեջանի հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ, փոխանցում է News.am-ը։
«Բանակցություններն ընթանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթների շուտափույթ իրականացման նպատակով։ Նախատեսվում է վերականգնել առկա և նոր տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք Նախչիվանի ԱՀ-ն կապում են Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Կապահովվի ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների իրականացումը»,-ասել է նա։
Նա հավելել է, որ այս պահին տեխնիկական մանրամասների համաձայնեցման շուրջ քննարկումներ են ընթանում։