Պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում,ինչը հստակ ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին. Էրդողան
Մենք պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, երբ Ադրբեջանը ցանկանա. նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եվ դրա բացումը հստակ ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։