Հակակոռուպցիոն դատարանը որոշեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
Դատարանի մոտ հավաքված Աշոտյանի աջակիցները սկսեցին վանկարկել. «Ամո՛թ»։
«Ինչպես սպասում էինք, Հակակոռուպցիոն դատարանը, հանդիսանալով այս վարչակարգի կամակատար, կալանավորեց Արմեն Աշոտյանին 2 ամսով։ Ըստ նախնական տվյալների` նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ, թեպետ նա նախկին նախարար է և բուժծառայության փոխգնդապետ։ Սա էլ վրեժխնդրության յուրատեսակ մեթոդ է։ Չեմ զարմանա, որ սովորական քրեական հանցագործների հետ պահվի»,– նշեց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ հունիսի 15-ին, մինչև ուշ գիշեր Աշոտյանի գործով դատական նիստ էր ընթանում, ինչից հետո նրան տեղափոխեցին ձերբակալվածների պահման վայր։