Խառը մենամարտի հայազգի մարզիկ Էդուարդ Վարդանյանը ACA 159 Գրան Պրիում իր հաղթանակը նվիրել է արցախցիներին։
«Ես այս հաղթանակը նվիրում եմ այսօր բլոկադայում գտնվող 120 հազար արցախցիներին։ Միասնությունը ծնում է ուժ, ուժը ծնում է իրավունք։ Մեր հաղթանակը, մեր Հողը, մեր Արցախը ու Հայաստանը։ Միացեք հայեր», - բարձրաձայնել է հայազգի մարզիկը հաղթանակից հետո, հայտնում է Artsakhpress-ը։