ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իրական է համարել Ռուսաստանի կողմից մարտավարական միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը։ Ամերիկացի առաջնորդի խոսքերը մեջբերել է Reuters-ը։
«Երբ ես մի քանի տարի առաջ այստեղ ասացի, որ անհանգստանում եմ Կոլորադո գետի չորացման համար, բոլորը ինձ նայեցին այնպես, ինչպես ես խելագար լինեի: Նրանք ինձ նայեցին այնպես, ինչպես երբ ես ասացի, որ անհանգստանում եմ, որ Վլադիմիր Պուտինը մարտավարական միջուկային զենք կօգտագործի: Այն իրական է»,-երկուշաբթի օրը Կալիֆորնիայում դոնորների խմբին ասել է Բայդենը:
Շաբաթ օրը Բայդենը «լիովին անպատասխանատու» է անվանել Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումը։