Երասխի մետալուրգիական գործարանում այսօր՝ հունիսի 20-ին, բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ դրոշները:
NEWS.am-ի հաղորդմամբ գործարանից ադրբեջանական դիրքերը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են:
Ադրբեջանական կողմը պարբերաբար թիրախավորում է գործարանի տարածքը:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին էլ Ադրբեջանի կրակոցների հետևանով վիրավորում էր ստացել գործարանում աշխատող ազգությամբ 2 հնդիկ: