Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 270-ի
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 270-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Վարակվածներից 7–ը հոսպիտալացված են, 151-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում: