«Վագներ» ՊՄԿ-ի կողմից զինված ապստամբության փորձը դժվարություններ չի ստեղծի բարեկամ երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններում, իսկ ոչ բարեկամ երկրների հե՝ միևնույն է: Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գործընկերների, ընկերների հետ՝ ոչ, իսկ մնացածի հետ կապված, անկեղծ ասած, ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Հավաքական Արևմուտքի հարաբերությունները մեզ հետ նրանց նախաձեռնությամբ փլուզվել են, այդ հարաբերությունները չկան, հետևաբար՝ մի դրվագ ավել, մի դրված քիչ՝ մեծ տարբերություն չեմ տեսնում», - ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապստամբությունը կարող է դժվարություններ ստեղծել Ռուսաստանի Դաշնության և օտարերկրյա գործընկերների հարաբերություններում։