Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպայական կազմին ուսադիրներ շնորհելու արարողության ժամանակ խոսել է Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով БЕЛТА լրատվական գործակալության հաղորդագրությունը:
Ալեքսանդր Լուկաշենկոն նաև շեշտել է, որ հիմա ինչպես Բելառուսի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար բարդ ժամանակներ են:
Լուկաշենկոն նաև հայտնել է, որ Ռուսաստանի փլուզումը՝ որպես պետության, կհանգեցնի աղետի:
«Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակներում, բոլորս կմեռնենք», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Пул первого» Telegram ալիքը, որը սերտորեն կապված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հետ: