Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարություն տարածեց, որում քննադատեց նախօրեին ադրբեջանական ռազմական ագրեսիան, որի հետևանքով ԱՀ ՊՆ 4 զինծառայող է զոհվել:
Ընթերցելով հայտարարության տեքստը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ասաց. «Ադրբեջանի ԶՈւ-ն հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի ընդունված եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը: Սույն թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 1:30-ից սկսած տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել են մեր 4 հայրենակիցները»:
Հայտարարության մեջ ԱՀ ԱԺ-ն ՄԱԿ-ին և միջազգային կառույցներին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, իսկ ՀՀ ԱԳՆ-ից պահանջում է անհապաղ դադարեցնել Վաշինգտոնում ընթացող բանակցությունները, փոխանցում է panorama.am-ը: