ՇՀԿ պետությունների ղեկավարների հուլիսի 4-ի նիստում կձևակերպվի Իրանի լիարժեք անդամակցությունը կազմակերպությանը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«ՇՀԿ-ի հետ կապերի հաստատման ձգտում են ավելի շատ թվով պետություններ։ Արդեն հուլիսի 4-ին պետությունների ղեկավարների խորհրդի նիստում կձևակերպվի Իրանի լիարժեք անդամակցությունը»,- ուրբաթ ասել է նախարարը ՇՀԿ ժողովրդական դիվանագիտության կենտրոնի շնորհանդեսում։