Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքել է ԵՄ գագաթնաժողովը ուրբաթ օրը Բրյուսելում և չեղարկել դրան հաջորդած մամուլի ասուլիսը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնում է Agence France-Presse-ը։
Ավելի վաղ BFM հեռուստաալիքը հայտնել էր, որ Ֆրանսիայի ժամանակով ժամը 13:00-ին Մակրոնը պետք է գլխավորեր ճգնաժամային շտաբի նիստը՝ կապված երկրում տիրող անկարգությունների հետ: Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանության կողմից 17-ամյա վարորդ է սպանվել ավտոճանապարհային պարեկության պահանջները չկատարելու պատճառով:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԵՄ գագաթնաժողովներին Մակրոնի բացակայությունը «չափազանց հազվադեպ իրադարձություն է»։ Նրա խոսքով, ավանդաբար այդ դեպքերում ֆրանսիական պետության ղեկավարին փոխարինում է Գերմանիայի կանցլերը։