Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի Վանկուվերում կայացած նիստի վերջնական փաստաթղթում, որը հրապարակվել է երեքշաբթի՝ հուլիսի 4-ին, նշվել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գործողությունները Ռուսաստանի կառավարության անունից կարող են «արդարացիորեն բնութագրվել որպես ահաբեկչական», փոխանցում է Forbes.ru-ն։
Նշվել է նաև, որ ԵԱՀԿ անդամ պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն «Վագներ» խմբի և նրա հետ զուգորդվող կամ դրա հիման վրա ստեղծվող կառույցների դեմ, մասնավորապես՝ դրանք ահաբեկչական կազմակերպություններ անվանելով։
Հռչակագիրը նաև «անդամ պետություններին կոչ է անում ամրապնդել միջազգային նորմերը, որոնք հստակ ճանաչում են «Վագներ» խմբի և նրա գործողությունների ահաբեկչական բնույթը և «Ռուսաստանի՝ որպես այդ ահաբեկչական կազմակերպության հովանավորի պատասխանատվությունը»։
Առաջին միջազգային կազմակերպությունը, որը Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչական պետություն, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն է, որը համապատասխան բանաձևն ընդունել է 2022թ. հոկտեմբերին։
ԵԱՀԿ-ն ներկայում անվտանգության միակ եվրոպական կազմակերպությունն է, որի անդամներն են հանդիսանում Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան։
ԵԱՀԿ (որի կազմում 57 պետություն կա) հիմնական խնդիրը հակամարտությունների կանխումն է, խաղաղության մոնիթորինգը և ընտրություններին հետևելը։