Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փորձել է գտնել տարբերակներ միջազգային գործընկերներին ինֆորմացիա փոխանցելու համար Հայաստանի տարածքից գերեվարված զինծառայողների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Մենք զրուցել ենք նրանց հարազատների հետ, մոտավոր խոսակցություններ կազմել մինչ այդ տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին և քաղաքացուց ստացված ինֆորմացիան անգլերեն թարգմանված ուղարկել ենք միջազգային կառույցներում։ Ես այս խնդիրը բարձրաձայնում են միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումներում, որովհետև մենք գործ ունենք գերու կարգավիճակ ստացած մարդկանց հետ, և նրանց վրա պետք է տարածվեն բոլոր իրավունքները»,- նշեց նա։