Հուլիսի 5-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցը։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը՝ ներառյալ Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության անարգել ապահովմանն առնչվող հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022թթ․ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու կարևորությունը, ինչպես նաև ՌԴ նախագահը վերահաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակման գործում պրակտիկ աջակցություն ցուցաբերելու հարցով։
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը արցախյան կողմի խնդրանքով տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, Արևմուտքի երկակի ստանդարտներին, Արցախի կողմից հրատապ գործողությունների անհրաժեշտությանը:
Մանրամասները՝ տեսանյութում.