Իրանի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին և բողոք հայտնել նրան ՝ կապված Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի երկրների գագաթնաժողովի ավարտին արված Մոսկվայի հայտարարության հետ, հայտնում է IRNA-ն։
Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳՆ-ում կոչ են արել ճշգրտել ՌԴ դիրքորոշումը Պարսից ծոցում մեծ և փոքր Տոմբ և Աբու Մուսա կղզիների վերաբերյալ: Այս կղզիները Լոնդոնը պաշտոնապես հանձնել Է Թեհրանին 1971 թվականին՝ Արաբական Էմիրությունների դաշնության՝ որպես անկախ պետության ձևավորումից անմիջապես առաջ։ Այդ ժամանակվանից ԱՄԷ-ն ու Իրանը վիճում են կղզիների սեփականության իրավունքի շուրջ։
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչներն ընդգծել են «երկրի տարածքային ամբողջականությունը հարգելու» կարեւորությունը։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Կանանին ասել է, որ կղզիները «ընդմիշտ պատկանում են Իրանին»: