Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր խոստմանը և 2025-ին կհեռանա Ղարաբաղից։
Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։ Էրդողանը շեշտել է, որ ըստ համաձայնագրի Ռուսաստանը մինչև 2025-ն է մնալու տարածաշրջանում։ Թուրքիայի նախագահը նշել է, իր եղբայր Ալիևը ևս հետևում է զարգացումներին, փոխանցում է News.am-ը։