Հուլիսի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էներգետիկայի դեպարտամենտի միջուկային էներգետիկայի գծով քարտուղարի տեղակալ Քեթրին Հաֆֆի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունից:
Կողմերը քննարկել են ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և նախանշել համագործակցության հնարավոր ուղիները: