«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ոչ փաստաթղթերում կա, ոչ էլ բանակցություններում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխանցում է News.am-ը:
«Պաշտոնական Երևանը դա բացառում է, բացառում եմ նաև ես, միանշանակ է, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Անիմաստ է դրա մասին խոսելը, խոսույթ չպետք է զարգացնենք։ Կա հստակ դիրքորոշում՝ չի լինելու, և պետք է լինի վերջակետ։ Իհարկե, Ադրբեջանը շատ հարցեր կփորձի օրակարգ բերել, բայց մենք դրանք մեր օրակարգ չպետք է բերենք։ Ադրբեջանը սադրում է, անում է ամեն ինչ, որ տանի ուժային լուծման։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք և այնտեղից եկող տեղեկությունները չտարածենք մեր մեջ»,- նշեց Ղուկասյանը։