Իրաքյան Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին հուլիսի 18-ին պաշտոնական այցով կժամանի Բաքու։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է նրա գրասենյակը։
«Իրաքյան Քրդստանի նախագահը պաշտոնական այցով երեքշաբթի օրը՝ հուլիսի 18-ին կմեկնի Ադրբեջան և Բաքվում կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևին»,-հաղորդում է Rudaw հեռուստաալիքը։
Ըստ գրասենյակի՝ Բարզանին մտադիր է Ալիևի հետ քննարկել Իրաքի և ինքնավար մարզի հետ Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդումը։