Ռուսաստանն այս շաբաթ կասեցրել է իր մասնակցությունը Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ 2022 թվականի հուլիսին ձեռք բերված ստամբուլյան պայմանավորվածություններում, որոնք ավելի շատ հայտնի են որպես հացահատիկի գործարք:
Այս գործարքի շրջանակներում սևծովյան նավահանգիստներից մեկ տարվա ընթացքում արտահանվել է ավելի քան 32 մլն տոննա ուկրաինական սննդամթերք, այնինչ Ռուսաստանի հետ պայմանավորվածություններն այդպես էլ կյանքի չեն կոչվել:
Ռուսաստանն այս խնդիրների վրա մեկ անգամ չէ որ ուշադրությունն է հրավիրել, սակայն դրանցով հանդերձ երկու անգամ համաձայնել է երկարաձգել գործարքի գործողության ժամկետը: Նման պարագայում հարց է առաջանում՝ ինչն է ստիպել Ռուսաստանին այլևս կասեցնել գործարքում իր մասնակցությունը: