Պուտինը չի մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթաժողովին

17:30     19 հուլիսի, 2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխադարձ պայմանավորվածությամբ չի գնա Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթաժողովին, ՌԴ-ն կներկայացնի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի գրասենյակի պաշտոնական կայքը։

«Փոխադարձ պայմանավորվածությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա չի լինի գագաթաժողովին։ Ռուսաստանի Դաշնությունը կներկայացնի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը»,- նշվել է տեքստում։


© armedia.am