ՌԴ Դաշնային խորհուրդը Հայաստանին կոչ է արել ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը
Հայաստանի խորհրդարանը պետք է ուսումնասիրի, թե ինչ հետևանքներ կունենա երկրի միանալը Հռոմի ստատուտին, և գնահատի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին սպառնացող ռիսկերը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ Դաշնային խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՌԴ Դաշնայինխորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ կառավարությունը մտադիր է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտնուղարկել խորհրդարան՝ վավերացման:
«Ինչպես հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունն այն բոլոր գործերի նկատմամբ, որոնք այն վարում է։ Ելնում ենք նրանից, որ մեր հայ գործընկերների այս քայլը հակառուսական ենթատեքստ չունի, բայց, այնուամենայնիվ, գործնականում զգալի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։ Կոչ ենք անում մեր դաշնակիցներին ևս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրել Հռոմի ստատուտինմիանալու հետևանքները և գնահատել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին սպառնացողհնարավոր ռիսկերը: Ես այդ դեպքում դիմում եմ խորհրդարանականներին», -ասել է Վորոբյովը։