Նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով 400 տոննա հումանիտար օգնություն ուղարկել Արցախ

10:43     26 հուլիսի, 2023

Մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնությունը փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին։

Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, հայտնում է Artsakhpress-ը:


© armedia.am