Վաղը պետք է Ստեփանակերտի և Բաքվի հանդիպում լիներ, բայց Ադրբեջանը հրաժարվել է։
Նա մանրամասնեց, որ օգոստոսի 1-ին Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը 2 օր առաջ առանց պատճառաբանության հրաժարվել է ներկայանալ հանդիպմանը։
«Վաղը կամ մյուս օրը դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան և կլինի որոշ քննարկումներ։ Քննարկումները կավարտվեն, ես կներկայացնեմ, թե ինչ են քննարկել։ Ուզում եմ անդրադառնալ Մոսկվայի պահվածքին։
Մոսկվան այս պահին առաջարկում է գնալ Եվլախ հանդիպման, այսինքն՝ Մոսկվան Ադրբեջանում է հանդիպում կազմակերպում, երբ Բաքուն սկսել է ազատագրական պայքարին մասնակցած արցախցիներին առևանգել, Վագիֆ Խաչատրյանի օրինակն է հենց մեր աչքի առջև։ Մոսկվայի առաջարկը ծաղրանք է մեր նկատմամբ»,- ասաց Պետրոսյանը։
ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահի խոսքով՝ իրենք այս պահին սպասում են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջարկներին, դրանք ի մի կբերեն և նոր կորոշեն անելիքները։