Lufthansa Group-ը մեկնարկել է Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով կանոնավոր օդային բեռնափոխադրումները

15:17     31 հուլիսի, 2023

Lufthansa խմբի բեռնային ավիափոխադրող Lufthansa Cargo AG ընկերությունը ս.թ. հուլիսի 30-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով կանոնավոր օդային բեռնափոխադրումները:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր կիրակի:

Մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ lufthansa-cargo.com:


© armedia.am