Չնայած Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը բավականին թուլացրել է երկու երկրների միջև առճակատումը, սակայն Թեհրանը և էր-Ռիադը շարունակում են պայքարը տարածաշրջանում գերակայության համար, և չի բացառվում, որ տարբեր դերակատարներ փորձեն օգտագործել երկրների միջև առկա տարաձայնություններն ու խնդիրները տարածաշրջանում իրենց ազդեցությունն ամրապնդելու նպատակով։
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասի վրա, քանի որ մի կողմից այն ևս գտնվում է Իրանի շահերի գոտում, մյուս կողմից մեր տարածաշրջանում ևս ակտիվ զարգացումներ և ուժային վերադասավորումների գործընթաց է տեղի ունենում՝ դրանից բխող մարտահրավերներով։
Հասմիկ Վարդանյանի մեկնաբանությունը ParaTV-ի եթերում: