Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող իրավիճակով. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող իրավիճակով: Այս մասին թվիթերի իր էջում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, հաղորդում է Aysor.am-ը։
«Անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունն և մարդասիրական հրատապ կարիքների լուծումը։ ՆԱՏՕ-ն խրախուսում է բոլոր շահագրգիռ կողմերին կրկնապատկել ջանքերը՝ բանակցված համաձայնագրին հասնելու ուղղությամբ»,-գրել է նա: