Ուկրաինան դեմ է հրադադարի ցանկացած սցենարի, քանի որ դա կնշանակի Ռուսաստանի դե ֆակտո հաղթանակ, ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սա մեծ պարտություն կլինի արևմտյան աշխարհի համար և կառնա ներկայիս գլոբալ անվտանգության կարգի ավարտը»,- գրել է նա Twitter-ում։
Պոդոլյակը նշել է, որ «ներկայիս տրամադրվածությամբ բանակցային գործընթաց չի կարող լինել»։