Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բացառել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների հնարավորությունը այն պայմաններում, երբ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Sky News Arabia-ին տված հարցազրույցում։
«[Թուրքիայի նախագահ] Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա Անկարայի կողմից սահմանված պայմաններով։ Ստեղծված իրավիճակում նրա հետ բանակցությունների գնալը կնշանակի Սիրիայի հյուսիսային շրջանների նկատմամբ թուրքական օկուպացիայի ճանաչում»,- ասել է Սիրիայի նախագահը։