Կարսի պատմական ամրոցի դիմաց գտնվող հայկական եկեղեցիներից մեկը գանձագողերի մշտական հարձակումների հետեւանքով փլուզման եզրին է գտնվում, փոխանցում է News.am-ը։
Թուրքական IHA–ի փոխանցմամբ՝ եկեղեցու մի մասը գանձագողերն անընդհատ փորում են, իսկ մյուս մասը գոմ են դարձել անասունների համար։
Կարսի բնակիչները պահանջում են պատասխանատուներից՝ տեր կանգնել պատմական կառույցին, քանի որ ամեն պահի այն կարող է լիովին փլուզվել։