Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ ծանր վիրավոր ունենք
Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր»,- ասվում է հայտարարության մեջ: