Բույար Օսմանին Անջեյ Կասպրշիկին գործուղել է Լաչինի միջանցք
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայիս նախագահ Բույար Օսմանին իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին գործուղել է Լաչինի միջանցքի շրջան։ Այս մասին Բույար Օսմանին գրել է Twitter–յան իր էջում, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
«Ես խնդրել եմ իմ անձնական ներկայացուցչին այցելել Լաչինի շրջան և զեկուցել ինձ տեղում առկա իրավիճակի մասին»,– գրել է նա։