Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում

22:01     17 օգոստոսի, 2023

Օգոստոսի 17-ին՝ ժամը 21:15-21:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:


© armedia.am