Արցախում իրավիճակը շարունակում է օրհասական մնալ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակի վերաբերյալ քննարկումը որևէ գործնական ազդեցություն չունեցավ անգամ իրավիճակի որոշակի մեղմման համատեքստում։ Ավելին, անգամ դրա արդյունքներով չկա համապատասխան ֆոն՝ հետագայում Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու միջազգային հանրության կողմից հնարավոր գործողությունների իրականացման համար։ Միջազգային հանրությունը շարունակում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ կոչեր անել Ադրբեջանին, որը Բաքուն իր համար առանց որևէ հետևանքի արդեն ավելի քան ութ ամիս է անտեսում է՝ շարունակելով Արցախում էթնիկ զտումներին ուղղված իր քաղաքականությունը։