Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի բանակցությունները տեղի կունենան Մոսկվայում մոտ ժամանակներս: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Օգոստոսի 25-ին հաղորդվել է, որ Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում առաջին այցն է կատարել Կիև: