BRICS-ի ընդլայնումը «չափազանց արևմտյան» աշխարհակարգը փոխարինելու փորձ է. Մակրոն

19:15     28 օգոստոսի, 2023

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նոր անդամների` BRICS-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) միանալն այլընտրանքային աշխարհակարգ հաստատելու փորձ է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Համայնքի ընդլայնումը, նրա խոսքով, փորձ է փոխարինել այն, ինչ կոչվում է աշխարհակարգ, «որն այսօր չափազանց արևմտյան է համարվում»:

Օգոստոսի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարեց, որ 2024 թվականի հունվարի 1-ից Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան կմիանան BRICS-ին։


© armedia.am