Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացրել՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի «Ֆեյսբուք»-ի գրառմամբ: