Մոտ օրերս Վրաստանի իշխանությունները ակնկալում են Եվրամիության արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի այցը, որի ժամանակ կքննարկվի հանրապետությանը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ 12 առաջարկությունների կատարումը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մենք իրականացնում ենք և արդեն կատարել ենք բոլոր 12 առաջարկությունները։ Մենք անում ենք առավելագույնը: Մենք մշտական շփում ունենք եվրոպացի գործընկերների հետ։ Մի քանի օրից մենք սպասում ենք պարոն Բորելին, որին ևս մեկ անգամ կփոխանցենք թարմացված տեղեկատվություն այն մասին, թե որտեղ ենք գտնվում 12 հանձնարարականների իրականացման գործընթացում»,- ասել է Ղարիբաշվիլին։