Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները

18:48     5 սեպտեմբերի, 2023

Եվրո–2024–ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները: Տեղեկությունը հայտնում է ՈւԵՖԱ-ն։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դանիելե Օրսատոն։ Նրան կօգնեն եզրային մրցավարներ Չիրո Կարբոնեն և Ալեսանդրո Ջիալատինին։ Չորրորդ մրցավարը Անտոնիո Ռապուանոն է։

Թուրքիայի և Հայաստանի հավաքականների միջև Եվրո-2024-ի որակավորման փուլի հինգերորդ տուրի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Սեպտեմբերի 11-ին Ալեքսանդր Պետրակովի սաները Երևանում կհյուրընկալեն Խորվաթիայի հավաքականին, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան: 

 

 

 

 


© armedia.am