ՀԱՊԿ երկրների փրկարարական գերատեսչությունների ստորաբաժանումների «Ժայռ» զորավարժությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին Ղազախստանում: Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ` տեղեկությունը Մինսկում լրագրողներին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարար Սիրիմ Շարիպխանովը։
«Մենք կաշխատենք, որ ցուցադրենք հրշեջ-փրկարարների պրոֆեսիոնալիզմը։ Գործողություններն իսկապես ժայռերի վրա են, քանի որ մեր զորավարժությունները նախատեսված են «Աստանայի ժայռային քաղաքում» (ուսումնամարզական զորավարժարան-խմբ.)», – ասել է նա։
Նա ընդգծել է, որ Ղազախստանն արդեն գաղափարներ ունի, թե ինչպես հաջորդ տարի անցկացնել ՀԱՊԿ երկրների փրկարարական ստորաբաժանումների վարժանքները: