Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին էլեկտրոավտոբուսը: NEWS.am հաղորդմամբ քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում այս մասին ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ներմուծել ենք առաջին փորձնական էլեկտրոավտոբուսը Երևան։ Պետք է ներմուծենք ևս 250-ը, որոնք կփոխարինեն երկար ծառայած «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին: Ամենակարևորը` մենք շարունակում ենք կանաչ տրանապորտ ներմուծել» , - հայտարարեց Տիգրան Ավինյանը։