ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնեն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսին՝ ԼՂ իրավիճակի վերաբերյալ լսումների համար, փոխանցում է NEWS.am-ը:
«Շնորհակալություն, սենատո՛ր Մենենդես, Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումների անցկացման համար։ Դա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որն Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմամբ»,- կոնգրեսականը գրել է X-ի (նախկին Twitter) իր էջում:
Լսումների ժամանակ Մենենդեսը նշել էր. «Նախագահ Ալիևն ասում է, որ ինքն «էթնիկ զտումներ չի կազմակերպում», բայց դա հենց այն է, ինչ նա անում է»։
Thank you @SenatorMenendez for holding this extremely important hearing on the ongoing humanitarian crisis in Artsakh. This helped shed light on Aliyev's deliberate campaign of ethnic cleansing that continues with Azerbaijan's illegal blockade of the Lachin Corridor. https://t.co/xo7YEnCi6N
— Rep. Frank Pallone (@FrankPallone) September 14, 2023