Էրդողանը առաջարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին քառակողմ հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով

15:01     16 սեպտեմբերի, 2023

Էրդողանը առաջարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին քառակողմ հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով։

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Մենք առաջարկել ենք եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ հանդիպում՝ կապված Ղարաբաղի իրավիճակի հետ` իմ, Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մեկնելուց առաջ։

Էրդողանը նշել է, որ մտադիր է հարցը քննարկել Ալիևի հետ։

Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին դեռ արձագանք չի եղել, փոխանցում է Tert.am-ը:


© armedia.am