Արարատ Միրզոյանը մեկնում է Նյու Յորք

14:32     18 սեպտեմբերի, 2023

 

Սեպտեմբերի 18-24-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին և բարձրաստիճան միջոցառումների:
ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ նախատեսվում են ՀՀ ԱԳ նախարարի մի շարք հանդիպումներ ՄԱԿ և այլ երկրների գործընկերների հետ։

 


© armedia.am